Միջազգային

Կատարն ու Իսրայելը գաղտնի հանդիպումներ են անցկացրել Եվրոպայում

Կատարն ու Իսրայելը գաղտնի հանդիպումներ են անցկացրել Եվրոպայում

Կատարն ու Իսրայելը գաղտնի բանակցություններ են վարում եվրոպական մայրաքաղաքներից մեկում՝ պատանդների փոխանակման հնարավորության շուրջ։ Այդ մասին հաղորդվել է Սաուդյան Արաբիայի «Elaph» կայքում։

Բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը պարզել է, որ գործարքը ենթադրում է գերիների (ներառյալ՝ երեխաների, կանանց և տղամարդկանց) փոխանակում, այդ թվում՝ Իսրայելի պաշտպանության երեք բարձրաստիճան սպայի, որոնք գերի են ընկել ՀԱՄԱՍ-ի կողմից: Ըստ սաուդյան աղբյուրի՝ Իսրայելը պարտավորվել է ազատ արձակել շուրջ 300 պաղեստինցի բանտարկյալի, որի փոխարեն հակառակ կողմն ազատ կարձակի երկարաժամկետ պատիժ կրող տասը վետերան բանտարկյալի, այդ թվում՝ «Ֆաթհ» շարժման առաջնորդ Մարվան Բարղութին: 

Իսրայելական պատվիրակության կազմում են «Մոսադ»–ի, «Շին Բեթ»–ի սպաներ, անվտանգության խորհրդի անդամներ և ռազմական հետախուզության ծառայության ներկայացուցիչներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական