Թուրք պատգամավորը խորհրդարանում ելույթի ժամանակ սրտի կաթված է ստացել։ Իր ելույթում նա քննադատել է Իսրայելին, գրում է T24 թերթը։
Հասան Բիթմեզն իր ելույթը եզրափակել է «Նույնիսկ խղճի խայթից փախչելու դեպքում պատմության խայթից չես փախչի» արտահայտությամբ, որից հետո հանկարծ ընկել է գետնին՝ գլուխը հարվածելով բետոնե հատակին։
Բիթմեզը հոսպիտալացվել է և այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում հիվանդանոցում: