Միջազգային

Նորվեգիան և Միացյալ Թագավորությունը ծովային միջանցք են ստեղծել

Նորվեգիան և Միացյալ Թագավորությունը ծովային միջանցք են ստեղծել

Միացյալ Թագավորությունն ու Նորվեգիան կգլխավորեն ծովային կոալիցիան՝ ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանությունը Սև ծովում: Այս մասին հայտնել են ՄԹ պաշտպանության նախարարությունում։ Նոր կոալիցիան Ուկրաինային կտրամադրի երկարաժամկետ աջակցություն՝ ներառյալ ուսուցում, սարքավորումներ և ենթակառուցվածքներ՝ Սև ծովում անվտանգության ամրապնդման համար:

Նշվում է, որ ծովային կոալիցիայի շրջանակներում աջակցությունը կլինի երկարաժամկետ և կօգնի Կիևին վերափոխել իր ռազմածովային ուժերը՝ դրանք ավելի համատեղելի դարձնելով արևմտյան դաշնակիցների հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական