Միջազգային

Թբիլիսին աջակցում է խաղաղության պայմանագրի կնքմանը. Պապուաշվիլի

Թբիլիսին աջակցում է խաղաղության պայմանագրի կնքմանը. Պապուաշվիլի

Պաշտոնական Թբիլիսին հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման օգտին։ Այդ մասին երկուշաբթի օրը Բաքվում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։

Գաֆարովան իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա։ Նրա խոսքով, Ադրբեջանը պատրաստ է խաղաղության, և ինքը կարծում է, որ խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական