Բրյուսելում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Ջեյհուն Բայրամովը և Գեորգիոս Գերապետիտիսը քննարկել են համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, գյուղատնտեսական, զբոսաշրջության, հումանիտար։
Բայրամովն իր գործընկերոջը հանգամանորեն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողությունների, տեղական հակաահաբեկչական միջոցառումները որոշող գործոնների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի օրակարգի մասին։