Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթում Հայաստանի Հռոմի ստատուտին միանալը համարել է խիզախություն։
«Այստեղ ես կցանկանայի ընդգծել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին, շատ ուշագրավ մի ժեստ՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներն իրենց բաժին ողբերգությունները բերեցին այս երկրին և այս ժողովրդին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը, որը իր «X»-ի միկրոբլոգում կիսվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։
Նախագահ @EmmanuelMacron
— Olivier Decottignies (@O_Decottignies) December 11, 2023
➡️ «Այստեղ ես կցանկանայի ավելացնել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին, շատ ուշագրավ մի ժեստ՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներն իրենց բաժին ողբերգությունները բերեցին այս երկրին և այս ժողովրդին»: https://t.co/xI8Ei4Ramx