Ճապոնիայի բնակիչների առնվազն 40,5%-ը ցանկանում է, որ վարչապետ Ֆումիո Կիսիդան հնարավորինս շուտ հեռանա պաշտոնից՝ քաղաքական նվիրատվությունների հավաքագրման ժամանակ ֆինանսական հաշվետվությունների խախտումների հետ կապված սկանդալի ֆոնին:
Այս մասին են վկայում FujiTV-ի եւ Sankei թերթի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները։