Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մտադիր է այս շաբաթ պաշտոնանկ անել չորս նախարարի, 11 պետական նախարարի և փոխնախարարների՝ փորձելով մարել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորների կողմից քաղաքական նվիրատվությունների յուրացման հետ կապված աճող սկանդալը: Այդ մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Հրաժարականները կվերաբերեն միայն իշխող կուսակցության ամենամեծ խմբակցության անդամներին, որը նախկինում գլխավորում էր նախկին վարչապետ Սինձո Աբեն: Այս խումբը իրականում երկար ժամանակ գերիշխում էր ճապոնական քաղաքականության մեջ․ 2000 թվականից հետո երկրի յոթ վարչապետներից չորսը եկել էին այս կուսակցությունից: