Միջազգային

Բայդենի անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի Իսրայել

Բայդենի անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի Իսրայել

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը շաբաթվա վերջին կայցելի Իսրայել։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը՝ վկայակոչելով երկու երկրների կառավարությունների աղբյուրները։ 

Ինչպես նշել է հրատարակության ամերիկացի զրուցակիցը, այցի գլխավոր թեման լինելու է Գազայի հատված մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, որը նվազել է Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև զինադադարի ավարտից հետո։ Սալիվանը այցի ընթացքում կփոխանցի նաև ԱՄՆ-ի մտահոգությունը Գազայում խաղաղ բնակչության շրջանում աճող զոհերի առնչությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական