Միջազգային

«Ուկրաինայի անվտանգության երաշխիքը զենքի մատակարարումների ընդլայնումն է». Բորել

«Ուկրաինայի անվտանգության երաշխիքը զենքի մատակարարումների ընդլայնումն է». Բորել

Եվրահանձնաժողովը մշակել և ԵՄ երկրներին առաջարկել է Ուկրաինայի համար «անվտանգության առաջադեմ երաշխիքներ», որոնք ներառում են «Europeace Fund»-ի ընդլայնում՝ սպառազինությունների նոր մատակարարումները ֆինանսավորելու համար․ որոշումը կկայացվի դեկտեմբերի 14-15-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով ԵՄ արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հետ հանդիպմանը․

«Մենք այս շաբաթվա վերջին՝ ԵՄ գագաթնաժողովում, Ուկրաինայի վերաբերյալ անվտանգության առաջադեմ երաշխիքներ կներկայացնենք»,– ասել է Բորելը: «Նախարարները կքննարկեն նաև, թե ինչպես շարունակել մեր աջակցության ընդլայնումը», - հավելել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական