ԱՄՆ-ն Իսրայելին հորդորել է Գազայի հատվածում ռազմական գործողությունն ավարտել մինչև նոր տարվա սկիզբ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է բրիտանական The Economist պարբերականը՝ հղում անելով մի քանի անանուն աղբյուրների։
Պարբերականի տվյալներով՝ վերջերս Իսրայել կատարած այցի ժամանակ իր զրուցակիցներին նման ուղերձ է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Պարբերականը հայտնում է նաև, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը Իսրայելից պահանջում է նվազեցնել պաղեստինցի խաղաղ բնակիչների տառապանքները, հատկապես՝ Գազայի հատվածի հարավում։