Միջազգային

«Փող չկա»․ Արգենտինայի նոր նախագահը «շոկային թերապիա» է խոստացել

«Փող չկա»․ Արգենտինայի նոր նախագահը «շոկային թերապիա» է խոստացել

Խավիեր Միլեյը ստանձնել է Արգենտինայի նախագահի պաշտոնը։ 

Կիրակի առավոտյան Միլեյը երդվել է Ազգային Կոնգրեսի շենքում։ Հեռացող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը նախագահական ժապավենը դրել է նրա ուսին: 

Քարոզարշավի ընթացքում Միլեյը խոստացավ մաքրել քաղաքական հաստատությունը կոռուպցիայից, լուծարել Կենտրոնական բանկը, որին նա մեղադրում էր փող տպելու և ինֆլյացիա հրահրելու մեջ, և արագորեն արժեզրկվող պեսոն փոխարինել ԱՄՆ դոլարով:

Սակայն երդմնակալության արարողության ժամանակ Միլեյը հայտարարել է, որ երկրին տնտեսման խիստ միջոցներ են սպասվում։

«Ցավոք, ես պետք է ձեզ նորից ասեմ՝ փող չկա։ Գլխավորն այն է, որ խնայողության միջոցառումներն այլընտրանք չունեն և շոկային թերապիան այլընտրանք չունի Մենք գիտենք, որ կարճ հեռանկարում իրավիճակը կվատթարանա։ Բայց հետո մենք կտեսնենք մեր ջանքերի պտուղները»,– ասել է նորընտիր նախագահը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական