Միջազգային

«Կարևոր հնարավորություն է՝ քննարկելու ԵՄ աջակցությունն ու ապագա անելիքները». Միրզոյան

«Կարևոր հնարավորություն է՝ քննարկելու ԵՄ աջակցությունն ու ապագա անելիքները». Միրզոյան

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է ԵՄ ԱԳ նախարարների և Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։ 

Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ԵՄ-Հայաստան հարաբերություններից, ԵՄ օգնությունից և ապագա անելիքներից։ 

Միրզոյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ուրախ եմ այստեղ գտնվել՝ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Սա մեծ պատիվ է ինձ համար, նաև լավ հնարավորություն՝ խոսել Հայաստանի ներկայիս քայլերի, մարտահրավերների և հնարավորությունների մասին։ Լավ հնարավորություն է՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման մոտեցումները կիսելու, արվածն ու ապագա քայլերը քննարկելու։ Քննարկելու ենք նաև Լեռնային Ղարաբաղի փախստականների կարիքները, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին ԵՄ աջակցությունն ու ապագա անելիքները»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական