Հնդկաստանի գերագույն դատարանը հավանություն է տվել Ջամուի և Քաշմիրի շրջանի հատուկ կարգավիճակը չեղարկելու վերաբերյալ 2019թ․ ընդունված որոշմանը։ Շրջանում 2024թ․ սեպտեմբերի 30-ին տեղական ընտրություններ են նշանակվել։ Այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությունը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ողջունել է Հնդկաստանի գերագույն դատարանի վճիռը․ «370-րդ հոդվածը չեղյալ համարելու՝ գերագույն դատարանի այսօրվա որոշումը պատմական է և սահմանադրորեն հաստատում է 2019թ․ օգոստոսի 5-ին Հնդկաստանի խորհրդարանի ընդունած որոշումը»,- երկուշաբթի օրը գրել է Մոդին X-ի իր օգտահաշվում։