Խավիեր Միլեյը երդվել է խորհրդարանականների առջև և ստանձնել Արգենտինայի նախագահի պաշտոնը։
«Այո՛, երդվում եմ»,- ասել է նա՝ այդպիսով դառնալով պետության նոր ղեկավարը չորս տարով։
Նա հայտարարել է, որ իր՝ իշխանության գալով նոր դարաշրջան է սկսվում երկրի պատմության մեջ։
«Այսօր Արգենտինայում սկսվում է նոր դարաշրջան՝ խաղաղության, զարգացման, ազատության և առաջընթացի դարաշրջան։ Ոչ մի կառավարություն չի ստացել ավելի վատ ժառանգություն, քան մենք ենք ստացել»,- նշել է նոր նախագահը` քննադատելով նախորդ կաբինետի գործողությունները։
Միլեյը հայտարարել է, որ իրավիճակն Արգենտինայում կրիտիկական է։ «Կարճաժամկետ հեռանկարում իրավիճակն Արգենտինայում կվատթարանա, բայց հետո մենք կտեսնենք բարելավումներ, որոնք ամուր կլինեն»,- ասել է նա։