Միջազգային

Արևմուտքը փորձում է ջախջախել Ռուսաստանը. Պուտին

Արևմուտքը փորձում է ջախջախել Ռուսաստանը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է ջախջախել Ռուսաստանը, սակայն դա իրենց մոտ երբեք չի ստացվի: Պետության ղեկավարը ՌԴ-ի նկատմամբ արևմտյան երկրների վերաբերմունքի մասին իր կարծիքն է հայտնել՝ հատուկ ռազմական գործողության համար Ռուսաստանի պարգևատրված հերոսների հետ զրույցում:

Պուտինը հիշեցրել է Մինսկի համաձայնագրերի կնքման մասին և այն մասին, որ Ռուսաստանը ձգտում էր դրանց կատարմանը: Սակայն արևմտյան առաջնորդները, այդ թվում ՝ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, հրապարակավ խոստովանել են, որ ի սկզբանե պայմանավորվածություններին հավատարիմ մնալու մտադրություն չունեն:

«Նրանց մոտ ոչինչ չի ստացվի։ Երբեք»,- նշել է Պուտինը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական