Եվրոստատի հետազոտության համաձայն՝ Բուլղարիայի բնակիչները միակն են հարցված եվրոպացիների մեջ, ովքեր 10-ը բալանոց սանդղակով գնահատել են կյանքից ընդհանուր բավարարվածությունը 6 բալից պակաս՝ այդպիսով համարվելով ամենատխուր երկիրը:
Մասնագետները պարզել են, որ գերմանացիների ներկայիս կենսամակարդակը նույնպես այնքան էլ գոհացնող չէ՝ միջինը 6,5 միավոր։
Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Ավստրիան. երկրի բնակիչներն իրենց երջանկության մակարդակը գնահատել են 7,9 միավոր: Երկրորդ տեղը կիսել են Ռումինիան, Լեհաստանը և Ֆինլանդիան՝ 7,7 - ական միավորով: