Միջազգային

Թուրքիայի ԱԳ նախարարը Բլինքենի հետ քննարկել է խաղաղության պայմանագիրը

Թուրքիայի ԱԳ նախարարը Բլինքենի հետ քննարկել է խաղաղության պայմանագիրը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ օրակարգում է եղել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տեղեկացնում է Անադոլու գործակալությունը։ 

«Թուրքիան հայտարարել է, որ աջակցում է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին և անում է հնարավորը, որպեսզի այն իրականանա։ Նրանք (ԱՄՆ-ն խմբ․) նույնպես համակարծիք են այս հարցում, կարծում ենք, որ տարածաշրջանի կարգավորումը կբխի տարածաշրջանի շահերից։ 

Հինգշաբթի օրը Ադրբեջանը և Հայաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հայտարարելով իրենց համաձայնությունը՝ փոխադարձաբար ազատ արձակել գերիներին, սա ևս խաղաղությանն ուղղված քայլ է: Թուրքիան կարծում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական խաղաղության համաձայնագրի միջոցով»,- հայտարարել է Ֆիդանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական