Միջազգային

Գայանա-Էսսեկիբոն դարձավ Վենեսուելայի 24-րդ նահանգը

Գայանա-Էսսեկիբոն դարձավ Վենեսուելայի 24-րդ նահանգը

Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը ներկայացրել է երկրի նոր աշխարհագրական քարտեզը՝ «Գայանա Էսեկիբո» 24-րդ նահանգով: Սա վիճելի տարածք է եղել Գայանայի հետ։

Քարտեզը տեղադրվել է դաշնային օրենսդիր պալատի սահմանադրությունների սրահում։

«Սա ազատարար Սիմոն Բոլիվարի քարտեզն է, այն քարտեզը, որը նա ազատագրել է իր սրով, որը մենք պետք է պահենք, ինչպես մեր տարածքի յուրաքանչյուր թիզ», - հայտարարել է Ռոդրիգեսը:

Նա ընդգծել է, որ քարտեզը պետք է հիշեցնի բոլոր վենեսուելացիներին, որ նրանք չպետք է պաշտպանեն օտարերկրյա շահերը կամ անդրազգային նավթային ընկերությունների շահերը, որոնք թշնամական գործողություններ են իրականացնում Վենեսուելայի դեմ:

Վենեսուելայում հանրաքվե էր անցկացվել, որով հարևան երկրի՝ Գայանայի տարածքի մեծ մասը պետք է միացվեր Վենեսուելային, իսկ այնտեղի բնակիչներին անմիջապես պետք է Վենեսուելայի քաղաքացիություն շնորհվեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական