Միջազգային

Ուկրաինան աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին

Ուկրաինան աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին

Ուկրաինան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի՝ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ 

«Մենք հավատարիմ ենք կողմերի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ուկրաինան աջակցում է Հայաստան-Ադրբեջան հակամարտության վերջնական կարգավորմանը խաղաղ և դիվանագիտական միջոցներով»,- ասված է հայտարարությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական