Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և նրա ռուս գործընկեր Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցեր, որոնք գտնվում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության աճը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 20 տոկոս:
Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ ուղղված համագործակցության բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։