«Չինաստանը և Եվրամիությունը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը և կանխեն արտաքին միջամտությունը համատեղ երկկողմ փոխգործակցության մեջ»․ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
«ՉԺՀ-ն և ԵՄ-ը պետք է գործընկերներ լինեն փոխշահավետ համագործակցության մեջ, մշտապես ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը և հասնեն ռազմավարական կոնսենսուսի», - նշել է Չինաստանի ղեկավարը Պեկինում՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպմանը։ Նրա խոսքերը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։