ԱՄՆ-ն դեմ է Գազայում ցանկացած բուֆերային գոտու ստեղծմանը․ չորեքշաբթի օրը Վաշինգտոնում լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Գազայի տարածքի կրճատում չպետք է լինի, և դա մնում է և կմնա մեր դիրքորոշումը», - ասել է Միլլերը: Անցյալ շաբաթ Reuters-ը հայտնել էր, որ Իսրայելը բուֆերային գոտու պլանները փոխանցել է արաբական մի քանի պետությունների և Թուրքիային: