Միջազգային

Իրանը Պարսից ծոցում նավթ տեղափոխող 2 տանկեր է առգրավել

Իրանը Պարսից ծոցում  նավթ տեղափոխող 2 տանկեր է առգրավել

Իրանի «Հեղափոխության պահապանների» կորպուսը (ԻՀՊԿ) չորեքշաբթի առգրավել է մոտ 4,5 միլիոն լիտր վառելիք տեղափոխող երկու նավթատար՝ պնդելով, որ լցանավերը մաքսանենգ վառելիք են տեղափոխում․ հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Երկու նավերից մեկը փոխադրել է 2,28 միլիոն լիտր վառելիք, անձնակազմում եղել է 13 օտարերկրյա քաղաքացի: Երկրորդ նավը փոխադրել է 2,3 միլիոն լիտր վառելիք, իսկ անձնակազմում եղել է 21 օտարերկրացի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական