Միջազգային

ԱՄՆ-ն Չինաստանից ետ է մնում նավատորմի շինարարության տեմպերով

ԱՄՆ-ն Չինաստանից ետ է մնում նավատորմի շինարարության տեմպերով

Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմանավերի կառուցման տեմպերով Չինաստանից հետ է մնում՝ արտադրական հզորությունների և ռազմաարդյունաբերական համալիրի անբավարար ֆինանսավորման պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Ըստ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի վերլուծաբան Էրիկ Լաբսի՝ Չինաստանը կարող է շատ ավելի արագ փոխարինել կորցրած նավերը, քանի որ Միացյալ Նահանգները «ուղղակի չունի արդյունաբերական կարողություններ՝ կարճ ժամանակում մեծ ծավալներով նավեր կառուցելու համար»: Նա պարզաբանել է, որ վերջին երկու տարում Չինաստանի ռազմածովային ուժերը ընդունել են 17 նոր հածանավ և կործանիչներ, որոնց համար ԱՄՆ-ից առնվազն վեց տարի կպահանջվի ներկայիս պայմաններում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական