Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբխան Բեքիրովը հանդիպել է այցով Բաքվում գտնվող Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Շահրամ Իրանիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի ռազմական նավաստիների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։
Նշվել է Կասպից ծովում համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը՝ զինվորական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման և փորձի փոխանակման նպատակով։