Միջազգային

Երբեք չենք ասել, որ չենք շարունակի համագործակցությունը Ադրբեջանի հետ․ Միլլեր

Երբեք չենք ասել, որ չենք շարունակի համագործակցությունը Ադրբեջանի հետ․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Ջեյմս Օ'Բրայենի՝ Բաքու այցին, և այս համատեքստում նաև հայ–դրեջանակա հարաբերություններին։

«Մենք երբեք չենք ասել, որ չենք պատրաստվում շարունակել համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Դա հակասում է ԱՄՆ–ի շահերին, և կարծում եմ՝ այդկերպ վարվելը դեմ կլիներ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին, եթե մենք պարզապես դադարեցնեինք Ադրբեջանի հետ մեր բոլոր դիվանագիտական հարաբերությունները։

Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ՝ պարզելու համար, օրինակ՝ որտեղ մենք մտահոգություններ ունենք»,– նշել է նա։ 

Միլլերը նաև ասել է, որ Բաքվի հետ համագործակցում են՝ միաժամանակ կոչ անելով Ադրբեջանին «ձգտել Հայաստանի հետ հարատև խաղաղության, և դա այն է, ինչը կշարունակի մնալ մեր դիվանագիտական փոխգործակցության կենտրոնում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական