ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումների ցանկում ներառել է 3-ական կազմակերպություն Հայաստանից և Բելգիայից։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ ցանկում է՝ 28 կազմակերպություն ՌԴ-ից, 4 ընկերություն Կիպրոսից, 1-ական ընկերություններ Բելառուսից, Չինաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, Նիդերլանդներից և ԱՄԷ-ից։
«Արդյունաբերության և անվտանգության բյուրոն փոփոխություններ է կատարում արտահանման վարչարարության կանոնակարգերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։