Միջազգային

Ֆրանսիայի Սենատում կոչ են արել Հայաստանին CAESAR հրետանային զենք մատակարարել

Ֆրանսիայի Սենատում կոչ են արել Հայաստանին CAESAR հրետանային զենք մատակարարել

Ֆրանսիայի սենատի պաշտպանության հանձնաժողովում լսումներ են եղել երկրի 2024թ. ռազմական բյուջեի և Ֆրանսիայի ռազմական արտահանումների վերաբերյալ։ Մասնավորապես, խոսվել է Հայաստանի համար Thales ընկերության 3 հատ GM200  ռադարի պատվերի և MISTRAL «երկիր-օդ» հրթիռների մատակարարման մասին: Զեկուցողները նաև նշել են ֆրանսիական Arquus ընկերության կողմից 24 միավոր Bastion զրահամեքենայի մատակարարման և ներկայումս արտադրվող ևս 26 պատվերի մասին, որոնք պետք է ուղարկվեն։ 

Զեկուցողները նշել են, որ Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Հայաստանին «պաշտպանական» սպառազինության մատակարարում և նշել, որ ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը, պաշտպանական և հարձակողական զենքերի այս տարբերակումը իրականում այնքան էլ գործառնական չէ․ 

«Եկեք չկրկնենք նույն սխալները՝ ուշ մատակարարելով սարքավորումները, որոնք անհրաժեշտ կլինեն ի սկզբանե։ Ահա թե ինչու մենք պետք է արագ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, մասնավորապես՝ հրետանու անհրաժեշտության վերաբերյալ։ Զեկուցողները խորհուրդ են տալիս, որ CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը հնարավորինս շուտ ուսումնասիրվի՝ հաշվի առնելով այս սարքավորման արդյունավետությունը և Nexter-ի նոր արտադրական հզորությունները 2024թ․ (արտադրանքի ծավալն ամսական 2 հատից հասցնել 6-ի, հնարավորության դեպքում՝ նաև 8-ի)»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական