3000 փաստաբան Միջազգային քրեական դատարան է դիմել Իսրայելի և նրա պաշտոնյաների դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Այս մարդիկ կհետևեն Հաագայի գործընթացին։ Մենք ակնկալում ենք, որ Գազայի այդ մսագործները, ցեղասպանության հեղինակները, հատկապես [Իսրայելի վարչապետ Բենյամին] Նեթանյահուն, կկրեն արժանի պատիժ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը: