Ֆիլիպիններում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռիա Նովոստին։
Նշվում է, որ երկրաշարժին հաջորդել են մի շարք երկրաշարժեր ու հետցնցումներ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մինդանաո կղզու մոտակայքում։ Հայտարարվել է ցունամիի վտանգ։
Ավերածությունների և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն համացանցում տարածվում են փլուզումներով տեսանյութեր։