Միջազգային

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանը կժամանի Բաքու

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանը կժամանի Բաքու

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանը Բաքու կժամանի այսօր երեկոյան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրը։ 

Մարկ Լիբիի թեկնածությունը նոյեմբերի սկզբին հաստատել էր ԱՄՆ Սենատը։ Վաշինգտոնը դեսպան չուներ Ադրբեջանում անցած ամառվանից, երբ Էրլ Լիցենբերգերը լքել էր պաշտոնը։

Մարկ Լիբբին ունի նախարար-խորհրդականի կոչում և վարժ տիրապետում է լեհերենին և ֆրանսերենին։ Մինչև 2021թ. հունիսը զբաղեցրել է Եվրամիությունում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական