Միջազգային

ԵՄ երկրների ռազմական ծախսերը հասել են ռեկորդային ծավալի

ԵՄ երկրների ռազմական ծախսերը հասել են ռեկորդային ծավալի

Եվրամիության անդամ երկրների պաշտպանության ընդհանուր ծախսերը 2023թ․ հասել են ռեկորդային՝ 270 միլիարդ եվրոյի (295 միլիարդ դոլար)։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Միայն այս տարի ԵՄ անդամ բոլոր երկրների պաշտպանական ծախսերը կազմում են մոտավորապես 270 միլիարդ եվրո»,- ասել է Միշելը։ 

Անցյալ տարի ծախսերը հասել են 240 միլիարդ եվրոյի, ինչն ինքնին ռեկորդային է և 2021 թվականի համեմատ 6%-ով ավել: Եվրոպական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ վեց երկիր 2022թ․ ավելացրել են իրենց ծախսերը ավելի քան 10%-ով, ընդ որում՝ ՆԱՏՕ-ի թեկնածու Շվեդիան ավելի քան 30%-ով է ավելացրել ծախսերը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական