Գազայում հրադադարն ավարտվել է։ Իսրայելի պաշտպանական բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ռազմական գործողությունների վերսկսման մասին։
Տարածած հայտարարության մեջ ՑԱԽԱԼ-ը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է մարտերում «օպերատիվ դադարի» պայմանները խախտելու և իսրայելական տարածքը գնդակոծելու մեջ:
«Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ»,– ասված է հայտարարության մեջ: