Միջազգային

Իսրայելը տեղյակ է եղել ՀԱՄԱՍ-ի հարձակման ծրագրի մասին ավելի քան մեկ տարի առաջ. New York Times

Իսրայելը տեղյակ է եղել ՀԱՄԱՍ-ի հարձակման ծրագրի մասին ավելի քան մեկ տարի առաջ. New York Times

Իսրայելի պաշտոնյաները փաստաթուղթ են ստացել, որը նկարագրել է հոկտեմբերի 7-ի ահաբեկչական հարձակման ՀԱՄԱՍ-ի մարտական պլանը՝ գրոհայինների կողմից հարձակումն իրականացնելուց ավելի քան մեկ տարի առաջ։ Հինգշաբթի օրը այդ մասին հաղորդել է New York Times-ը՝ վկայակոչելով փաստաթղթեր, էլեկտրոնային նամակներ և հարցազրույցներ:

Մոտ 40 էջանոց փաստաթուղթը չի նշում հարձակման ամսաթիվը, սակայն կետ առ կետ ուրվագծում է ներխուժման տեսակը, որը ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերին իրականացրել է Իսրայելի տարածքում: Իսրայելի ռազմական և հետախուզական պաշտոնյաները ժխտել են այդ ծրագիրը՝ գնահատելով, որ ՀԱՄԱՍ-ի համար այն չափազանց դժվար կլինի իրականացնել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական