Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՄԱՍ-ը «խախտել է համաձայնությունը, չի կատարել բոլոր պատանդ կանանց ազատ արձակելու իր պարտավորությունը և հրթիռներ է արձակել Իսրայելի վրա»:
«Մարտերի վերսկսման դեպքում շեշտում ենք, որ Իսրայելի կառավարությունը հավատարիմ է պատերազմի նպատակներին՝ ազատ արձակել մեր պատանդներին, վերացնել ՀԱՄԱՍ-ը և երաշխավորել, որ Գազան երբեք այլևս չի կարող սպառնալ Իսրայելի ժողովրդին», - ասվում է հայտարարության մեջ։