Միջազգային

«Հայաստանը ինքնիշխան երկիր է». Պեսկով

«Հայաստանը ինքնիշխան երկիր է». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական համագործակցության մասին, ընդգծել է, որ Հայաստանը ինքնիշխան երկիր է, որը զարգացնում է հարաբերությունները նրանց հետ, ում հետ հարմար է գտնում, իսկ Ռուսաստանը շարունակելու է զարգացնել դաշնակցային հարաբերությունները նրա հետ․

«Մենք մեր հարաբերություններն ունենք Հայաստանի հետ։ Իհարկե, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցը։ Մենք կշարունակենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել երկու երկրների միջև համաձայնագրին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական