Ըստ Spotify Wrapped-ի՝ ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը եղել է 2023թ. ամենաշատ հեռարձակված արտիստն աշխարհում՝ հունվարի 1-ից ի վեր հավաքելով ավելի քան 26,1 միլիարդ դիտում: Դա նշանակում է, որ պոպ աստղը գահընկեց է արել պուերտո-ռիկացի ռեգետոնի աստղ Bad Bunny-ին, որը բաղձալի տիտղոսը կրում էր երեք տարի անընդմեջ՝ սկսած 2020թ.-ից։
Նա 2023-ի համար երկրորդ տեղում է, որին հաջորդում են The Weeknd-ը, Դրեյքը և մեքսիկացի երաժիշտ Պեսո Պլուման: