ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հարցազրույցում համաշխարհային հանրությանը կոչ է արել վերսկսել երկխոսությունը Իրանի հետ և չանտեսել Թեհրանի միջուկային հավակնությունները․
«Պետք է վերստեղծել Իրանի հետ երկխոսության համակարգը... Ուշադրությունը կարող է, իհարկե, այլ բանի վրա կենտրոնանալ: Բայց դա չի լուծում խնդիրը, դա կարող է նույնիսկ ավելի սրել դրանք այն առումով, որ կա որոշակի անտարբերության զգացում է։ Մարդիկ կարող են ուշադրություն չդարձնել Իրանի միջուկային հավակնությունների վրա, բայց խնդիրը կա»,- ասել է Գրոսին։