Միջազգային

Սինգապուրն ու Ցյուրիխը աշխարհի ամենաթանկ քաղաքներն են

Սինգապուրն ու Ցյուրիխը աշխարհի ամենաթանկ քաղաքներն են

Սինգապուրն ու Ցյուրիխն այս տարի ճանաչվել են աշխարհի ամենաթանկ քաղաքներ։ Դրանց հաջորդում են Ժնևը, Նյու Յորքը և Հոնկոնգը։ Այդ մասին հայտնել է Economist Intelligence Unit-ը (EIU)։ Նշվել է նաև, որ ամբողջ աշխարհում են շարունակում թանկանալ կյանքի ու կեցության հետ կապված գները։ 

Միջին հաշվով, ավելի քան 200 հաճախ օգտագործվող ապրանքների և ծառայությունների համար տեղական արժույթով գները տարեկան կտրվածքով աճել են 7,4%-ով, ինչը անկում է նախորդ տարվա ռեկորդային 8,1% աճից, բայց դեռևս զգալիորեն բարձր է 2017-2021թթ․ միտումից․ ասվում է զեկույցում:

Սինգապուրը վերջին տասնմեկ տարիների ընթացքում իններորդ անգամ է գլխավորել վարկանիշի առաջին հորիզոնականը՝ մի քանի կատեգորիաներում գների բարձր մակարդակի պատճառով: Այն ունի տրանսպորտի ամենաբարձր գներն աշխարհում՝ շնորհիվ մեքենաների քանակի՝ կառավարության  սահմանափակման ու խիստ վերահսկողության: Այն նաև ամենաթանկերից է հագուստի, մթերքների և ալկոհոլի գների առումով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական