Միջազգային

«Մոսկվան իր ապագան գրավադրում է Պեկինին». Ստոլտենբերգ

«Մոսկվան իր ապագան գրավադրում է Պեկինին». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը անդրադարձել է ուկրաինական պատերազմին և ՌԴ դիրքավորմանը։ Անդրադառնալով տեղում տիրող իրավիճակին՝ Ստոլտենբերգն ընդգծել է Ուկրաինայի կողմից այս տարի ձեռք բերված զգալի առաջընթացն ինչպես ցամաքում, այնպես էլ Սև ծովում։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ Ռուսաստանը կորցնում է քաղաքական ազդեցությունն իր մերձավոր արտերկրում, տվել է ավելի քան 300․000 զոհ, կորցրել իր հիմնական ուժերի զգալի մասը և գտնվում է տնտեսական ճնշման տակ։

«Ռուսաստանն այժմ քաղաքականապես, ռազմական և տնտեսական առումներով ավելի թույլ է… Տարեցտարի Մոսկվան իր ապագան գրավադրում է Պեկինին», - ասել է նա՝ եզրակացնելով, որ «այս ամենն ընդգծում է Պուտինի ռազմավարական սխալը Ուկրաինա ներխուժելու հարցում»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական