Պետքարտուղար Անտոնի Ջ. Բլինկենն այսօր, ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ, Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Պետքարտուղար Բլինքենը և գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը քննարկել են դաշինքի առաջնահերթությունները, ներառյալ՝ Վաշինգտոնի գագաթնաժողովի և 2024 թվականին ՆԱՏՕ-ի 75-ամյակի միջոցառումների նախապատրաստումը, Ուկրաինային շարունակական աջակցությունը և Արևմտյան Բալկանների անվտանգությունը: Պետքարտուղարը և գլխավոր քարտուղարը նաև քննարկել են ՆԱՏՕ-ի ներդրումային պարտավորությունները՝ ավելի ամրապնդելու դաշինքի զսպողությունն ու պաշտպանությունը: