Իսրայելական բանակը պաղեստինցիներին նախազգուշացրել է չգնալ Գազայի հյուսիս՝ չնայած զինադադարի գոյությանը և երկարաձգմանը:
«Մի փորձեք տեղափոխվել Հյուսիսային Գազա, որը համարվում է պատերազմական գոտի: Դուք կարող եք շարժվել միայն դեպի Գազայի հարավ՝ Սալահ ալ-Դին ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա մոտենալն արգելված է։ Ծով մտնելն արգելված է»։