Իսրայելը կարող է դիտարկել հրադադարը 10 օրով երկարաձգելու տարբերակը, եթե կոնկրետ առաջարկներ հայտնվեն, սակայն առայժմ այդպիսիք չկան։ Այս մասին գրում է Yedioth Ahronoth թերթի էլեկտրոնային տարբերակը՝ հղում անելով իսրայելցի անանուն պաշտոնյային։
Իսրայելը հայտարարել է, որ զինադադարը կարող է ավելի երկարաձգվել, եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի օրական առնվազն 10 իսրայելցի պատանդ ազատ արձակել: