Միջազգային

Հայտնի է՝ քանի ուկրաինացի գերի է ազատ արձակվել պատերազմից ի վեր

Հայտնի է՝ քանի ուկրաինացի գերի է ազատ արձակվել պատերազմից ի վեր

Ռուսաստանի ներխուժումից ի վեր ռուսական գերությունից ազատվել է 2598 ուկրաինացի։ Այս մասին նոյեմբերի 28-ին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի հաղորդակցության գրասենյակը։ Ռուսական գերության մեջ է հայտնվել 4337 մարդ՝ 3574 զինվորական և 763 քաղաքացիական անձ։ Այս ընթացքում կողմերն իրականացրել են 48 փոխանակում։ 

Միաժամանակ StratCom-ն ընդգծում է, որ իրական թվերը կարող են ավելի մեծ լինել, քանի որ անհետ կորած է համարվում 11000 խաղաղ բնակիչ և 15000 զինվորական։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական