Միջազգային

Եգիպտոսի, Իսրայելի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Կատարում կքննարկեն Գազայում զինադադարի երկարաձգման հարցը

Եգիպտոսի, Իսրայելի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Կատարում կքննարկեն Գազայում զինադադարի երկարաձգման հարցը

Եգիպտոսի, Իսրայելի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները ժամանել են Կատար՝ քննարկելու Գազայի հատվածում զինադադարի երկարաձգման հարցը։ Այս մասին հայտնում է եգիպտական ​​Al-Qahira Al-Ekhbariya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։ 

Իսրայելական «Mossad»-ի ղեկավար Դեյվիդ Բարնեան Դոհայում է՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Բիլ Բերնսի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունների համար․ հայտնում է The Times of Israel-ը: Սա Բարնեայի երրորդ այցն է Կատար՝ պատերազմի սկզբից ի վեր, նա նաև հյուրընկալել է Իսրայելում Կատարի բարձրաստիճան պաշտոնյաներին, քանի որ Դոհան միջնորդ է Իսրայելի և Համասի միջև:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական