Միջազգային

Անկարան և Վաշինգտոնը քննարկել են Գազայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը

Անկարան և Վաշինգտոնը քննարկել են Գազայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին ասված է X սոցիալական ցանցում Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Քննարկվել են Գազայի հատվածում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացի շուրջ։ Բանակցությունները կայացել են ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման նախօրեին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական