Միջազգային

Արգենտինայի նորընտիր նախագահը որոշել է հուդայական դառնալ

Արգենտինայի նորընտիր նախագահը որոշել է հուդայական դառնալ

Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Մայլին որոշել է հեռանալ կաթոլիկությունից ու հուդայականություն ընդունել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Նոյեմբերի 25-ին Արգենտինայի առաջնորդը Բուենոս Այրեսում մասնակցել է հրեական պատարագի, որտեղ օրհնություն է ստացել ռաբբիից։

Արգենտինայում բնակվում է Լատինական Ամերիկայի ամենամեծ (մոտ 220 հազար մարդ) հրեական համայնքը։ Մայլին նախկինում բազմիցս հայտարարել է, որ մտադիր է մեկնել Իսրայել և ծրագրում է Արգենտինայի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական