Միջազգային

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության պետի կինը թունավորվել է

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության պետի կինը թունավորվել է

Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության (ГУР) ղեկավար Կիրիլ Բուդանովի կինը՝ Մարիաննան, թունավորվել է։ Նա հիվանդանոցում է։ Այս մասին RBC-Ukraine-ին հայտնել է հատուկ ծառայությունների աղբյուրը։

Առողջության երկարատև վատթարացումից հետո հետախուզության գլխավոր վարչության պետի կինը հոսպիտալացվել է։ Բուժման կուրսն արդեն ավարտվել է, նա կլինի բժիշկների հսկողության տակ։ Կնոջ մոտ ախտորոշվել է ծանր մետաղԿն թունավորում։ Նման նյութերը ոչ մի կերպ չեն օգտագործվում առօրյա կյանքում կամ ռազմական գործերում։ Դրանց օգտագործումը կարող է ցույց տալ թունավորման փորձի հավանականությունը։

Աղբյուրը հավելում է, որ դեռ հայտնի չէ՝ սա միանվագ թունավորում է եղել, թե նա պարբերաբար ընդունել է դրանք։ Ներկայումս հետաքննություն է տարվում ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետի կնոջ սպանության հնարավոր փորձի փաստով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական