Միջազգային

Բլինքենը ողջունել է խաղաղության համաձայնագիր կնքելու Ալիևի հանձնառությունը

Բլինքենը ողջունել է խաղաղության համաձայնագիր կնքելու Ալիևի հանձնառությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ըստ պետքարտուղարության՝ Բլինքենը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու նախագահ Ալիևի հանձնառությունը: Պետքարտուղարն ընդգծել է այն առավելությունները, որ խաղաղությունը կբերի տարածաշրջանում։

Պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ ԱՄՆ «ամուր հարաբերությունները, նշել հարաբերություններում վերջին խնդիրները, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների, հատկապես, խաղաղ գործընթացի շուրջ բարձր մակարդակի փոխգործակցության կարևորության մասին»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական